2021 թվականաին գերմանական Բրանդենբուրգ դաշնային երկրամասում կբացվի գերմանացի ականավոր դերասանուհի Ռոմի Շնայդերի թանգարանը։ Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։
Թանգարանի հիմնական ցուցանմուշները՝ դերասանուհու անձնական արխիվը, զգեստները, բեմական ու նկարահանման տաղավարների հանդերձները տրամադրելու է դերասանուհու ընտանիքը։
Այս տարի դերասանուհին 82 տարեկան կդառնար։ Նրան հատկապես մեծ փառք է բերել «Սիսի» («Sissi») ֆիլմի նկարահանումները, որտեղ մարմնավորել է կայսրուհի Ելիզավետային։ Այդ ժամանակ Ռոմին 16 տարեկան էր։ Ըստ 1955-ի հարցման արդյունքների՝ Ռոմի Շնայդերը լավագույն դերասանուհիների ցուցակում երկրորդն էր: